Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, թիվ N զորամասից 25 զինծառայող և 9 հրշեջ-փրկարար: