211652_close_icon
views-count1065 դիտում article-date 20:41 03-02-2023

Դեսպանի դուստրն ու քանդարար Դումանյանը. ասա` ով է խորհրդականդ, ասեմ` ով ես դու. Oragir.news

Oragir.news-ը գրում է. «Վահրամ Դումանյանը երեկ նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական։ Ավելի վաղ Դումանյանը Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահը ունի երկու խորհրդական՝ 2022 թվականին Տաթևիկ Կարապետյանը 25 տարեկան է: Մինչ այդ, նա աշխատել է «HSBC» բանկում, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Oragir.News-ի հետ զրույցում գրականագետ, սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ խորհուրդներ պետք է տա նախագահին նորանշանակ խորհրդականը, ով զբաղվել է կրթության ոլորտով՝ պատասխանեց. «Նախագահի պաշտոնի պատասխանատվությունն այսօրվա նախագահը ոչ գիտակցում է, ոչ էլ փորձում է գիտակցել։ Նա չգիտի՝ պետության գլո՞ւխն է, թե՞ պետության կրունկը, ու այդ դեպքում իր համար մեկ է, թե ի՞նչ մարդկանցով է ինքը շրջապատված լինելու։ 

Հիմա ի՞նչ արեց նախագահը, նախ, Դումանյանին բերեցին ԿԳՄՍ պաշտոնի՝ նախ որպես հզոր քանդարար, չկարոացավ պետական ամբողջ խորքով քանդել այդ համակարգը, որը մենք սպասում ենք։ Հիմա էն կիսատ պռատ մնացած քանդումներն էլ Դումանյանը պիտի անի ու նախագահին էլ խորհուրդ տա, թե ո՞նց կարելի է քանդակել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր