3767 դիտում
19:00 11-09-2015
Ասա ինչ դաջվածք ունես, ասեմ՝ ով ես դու
Մի ժամանակ դաջվածք անում էին միմիայն զինվորները՝ հակառակորդին վախ ներշնչելու նպատակով: Այդ ժամանակ մարտիկները դաջվածքն անում էին իրենց դեմքերին կամ մարմնի տեսանելի մասերին՝ ձեռքերին և ոտքերի բաց մասերին: Այդպիսի մարմնանկարչությունը լայնորեն տարածված էր Ամերիկայի բնիկ ցեղերի, ինչպես նաև եվրոպական որոշ հին ժողովուրդների շրջանում: Կային նաև կլանային կամ կաստայական պատկանելիությունն ի ցույց դնող դաջվածքներ, որոնք լայնորեն տարածված էին Արևելքում:
Հանցագործության աճին զուգահեռ դաջվածքը ևս մեկ կիրառություն գտավ: Դահիճները հանցագործների մարմնի վրա դաջվածք էին անում, երբեմն նույնիսկ խարան դնում, որպեսզի նրանց հետ առնչվողը նախապես իմանար, որ դիմացինը հանցագործ է: Օրինակ՝ պոռնիկի ուսին շուշան էին խարանում, որպեսզի նրա հետ առնչվողը նրան առաքինի կնոջ հետ չշփոթեր: Հետագայում ազատ կամ ոչ ավանդական սեռական հարաբերությունների կողմնակիցները իրենց մարմնին համապատասխան դաջվածք էին անում: Այդպիսի դաջվածք կրողները նախնական տեղեկություն էին հաղորդում իրենց սեռական կողմնորոշման և նախասիրությունների վերաբերյալ: Հանցագործները նույնպես զարգացրեցին դաջվածքի ավանդույթները: Որոշ երկրներում հանցագործի մարմնի վրա իր համաձայնությամբ դաջվածք էին անում, որպեսզի մարդիկ իմանային իր ով լինելը՝ ըստ հանցագործ աշխարհի կարգերի: Գրպանահատը կամ մարդասպանը ձեռքի տեսանելի մասում հստակ տարբերվող դաջվածքներ էր անում: Այդպիսով նախապես տեղեկություն էին հաղորդում իրենց անցյալի, նվիրումի և դիրքի մասին, որպեսզի դիմացինը սխալվելու արդարացում չունենար: Հազվադեպ հանդիպում են նաև կոսմետիկ նպատակով դաջվածքներ, որոնցով փորձում են ծածկել մաշկային արատը: Այդ դեպքերում արատի շուրջը դաջում են ընդհանուր, ոչինչ չասող մեղմ պատկերներ և այդպիսով քողարկում արատը:
21-րդ դարում գաղափարական համաշխարհային ճգնաժամի ժամանակ դաջվածքը ձեռք է բերել բոլորովին նոր կիրառություններ: Այսօր շատ կան մարդիկ, որոնք դաջվածք անում են զուտ գաղափարական նկատառումներից ելնելով: Այս դեպքերում պատկերներին կամ խորհրդանշական կետերին փոխարինում են բառերը, որոնց միջոցով դիմացինին հաղորդում են տեղեկություն իրենց գաղափարական համոզմունքների և սկզբունքների մասին: Իսկ գաղափարական ճգնաժամին ընդառաջ գնացողները գերադասում են ոչինչ չասող կամ վաղուց իմաստը կորցրած նախշային դաջվածքներ: Այս վերջիններն իրական մարտահրավեր են՝ նետված մշակութաբանների և քաղաքական համակարգերի ուղղությամբ: Նախշային դաջվածքներ անողներն, այդպիսով, ցույց են տալիս, որ հոգի, իդեալ, գաղափար, նպատակ, իմաստ չկա, գոյություն չունի, աշխարհում ամեն ինչ կրկնվում է և անխուսափելիորեն ու դանդաղ տանում դեպի շատ հանդարտ մահ:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
4814 դիտում
21:02 03-06-2014
Ասա՝ որն է քո իդեալը, ասեմ՝ ով ես դու
15738 դիտում
13:14 09-10-2022
Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու. լավ ընկերը հեռու բարեկամից էլ լավն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում