Արկադի Փելեշյանն արժանացել է «Կառավարման, քաղաքի բարեկարգման ոլորտում՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի իրականացման, հանրային ու մարդասիրական ծրագրերում՝ ակտիվ ներգրավման հատուկ մրցանակի»
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մրցանակ է ստացել Ազգային վարկանիշ 2023 մրցանակաբաշխությանը լավագույնների անվանակարգում։ Արկադի Փելեշյանն արժանացել է «Կառավարման, քաղաքի բարեկարգման ոլորտում՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի իրականացման, հանրային ու մարդասիրական ծրագրերում՝ ակտիվ ներգրավման հատուկ մրցանակի»։
Ազգային վարկանիշ մրցանակաբաշխության կազմկոմիտեն լավագույններին որոշում է նախորդ տարի անցկացրած տարբեր հարցումների ու մոնիթորինգի միջոցներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։
Արարողությանը ներկա են եղել և ստացել մրցանակը Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանն ու Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը։