1087 դիտում
18:01 21-10-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն արժանացել է «Հանրային ծառայության ոլորտում տարվա պետական կառավարման մարմին» անվանակոչմանը. տեսանյութ
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն բաղկացած է խմելու և ոռոգման ջրամատակարարման, մելիորացիայի և Որոտան-Արփա-Սևան թունելների համակարգերից:
Համակարգում աշխատում է ավելի քան 7000 մարդ։ Ոլորտն ապահովում է հանրապետության համախառն ներքին արդյունքի շուրջ 1%-ը: Խմելու ջրի ոլորտում համակարգի կազմակերպությունները սպասարկում են շուրջ 700 հազ. բաժանորդների, իսկ ոռոգման ոլորտում՝ շուրջ 200 հազ. գյուղացիական տնտեսությունների:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացված աշխատանքների արդյունքում զգալի չափով բարձրացել է ջրի և բաժանորդներին մատուցվող ծառայությունների հուսալիությունը և որակը, էականորեն աճել են ջրամատակարարման տևողությունները, բարելավվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական վիճակն ու կառավարման մակարդակը, ապահովվել է անվտանգ, անխափան և շարունակական ջրամատակարարմումը, ջրամբարաշինական ծրագրերի և նոր համակարգերի կառուցման ուղղությամբ իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Հետագա տարիների համար կարևորվում են՝ ջրամատակարարման միջին տևողության հետևողական ավելացումը, կորուստների կրճատումը, ջրային համակարգերի կառուցումը, կառավարման բարեփոխումների խորացումը, ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, սակավաջուր տարածքներում ջրամատակարարման կազմակերպումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հաշվառման համակարգի կատարելագործումը և վերահսկողությունը: Հասարակությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը միշտ եղել և մնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջնահերթ ծրագրերի իրականացման գերնպատակ:
[b]ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1790 դիտում
18:32 17-08-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով
1650 դիտում
18:14 26-02-2016
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարականներ է տվել` ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին