19489 դիտում
21:56 23-12-2022
Վանաձորի Հայքի հրապարակում վառվեցին տոնածառի լույսերը. «ասեղ գցելու» տեղ չկար, ներկա էին քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ու աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորի Հայքի հրապարակում հանդիսավորությամբ վառվեց Վանաձոր համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։
Մինչ այդ, Հայքի հրապարակում էին հավաքվել ոչ միայն վանաձորցիներ ու Լոռու մարզի բնակիչներ, այլ նաև հյուրեր՝ մայրաքաղաքից ու հանրապետության տարբեր մարզերից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մայր տոնածառի լույսերի վառման արարողությանը ներկա էր նաև ծնունդով վանաձորցի, պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը։
Գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո դեռ մի քանի ժամ Հայքի հրապարակը չէր դատարկվում. ներկաները անընդհատ հիշում էին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին, նրանց հերոսածին մայրերին, նրանց անունով հպարտացող հայրերին ու հրապարակում նույնպես նշում էին, որ եթե այսօր Վանաձորի մայր հրապարակում վառվում են մայր տոնածառի լույսերը, ապա, ինչպես հավաքվածների հետ զրույցում ասում էր Վանաձոր խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ նրանց բացակա չենք դնի։
«Ուզում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանին, Ա. Փելեշյանի ողջ թիմին, մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի ողջ անձնակազմին, Վանաձոր համայնքի ՆՈՒՀ-երի և բազմաթիվ կազմակերպություններին՝ երեխաների համար այս խենթ աշխարհի դարում մեզ մի քիչ ուրախություն պարգևելու համար։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև Վանաձորի ոստիկանությանը, նրա տարածքային բոլոր բաժինների աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի ողջ անձնակազմին, Վանաձորի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին, չէ՞ որ նրանք էլ տոնական միջոցառման ողջ ընթացքում իրենց ծառայությունը կատարեցին Հայքի հրապարակում, ու հիմա մենք մեր սիրելի, իսկական լոռեցի, մեր դարդ ու ցավով մտահոգ Ա. Փելեշյանին ու ողջ վանաձորցիներին նվիրում ենք սիրված բանաստեղծուհի Մետաքսի հայտնի բանաստեղծությունը.
Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:
Մետաքսե

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
Նմանատիպ նյութեր
32579 դիտում
19:29 22-12-2019
Վանաձորի Հայքի հրապարակում վառվեցին Գլխավոր տոնածառի լույսերը. ներկա էր Վանաձորի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)