1351 դիտում
10:09 23-10-2015
Շուրջ 80 երևանաբնակ զինծառայողներ բարեխիղճ ծառայության համար արժանացել են խրախուսանքի
Հայաստանի հյուսիս-արևելյան զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող երևանաբնակ շուրջ 80 զինվորներ, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ու օրինակելի ծառայությամբ, խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով:
Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Հանդիպմանն ու այդ առիթով կազմակերպված հանդիսությանը ներկա են եղել նաև Երևան քաղաքի զինվորական կոմիսարները, ՀՀ ՊՆ բարձրաստիճան այլ զինվորականներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը՝ նման հանդիպման պատրաստակամության համար:
Դավիթ Օհանյանը հիշատակել է արցախյան հերոսամարտում, ինչպես նաև մարտական ծառայություն իրականացնելիս քաջաբար նահատակված հայորդիներին և ցավակցել նրանց ընտանիքներին: Քաղաքապետի տեղակալն այնուհետ նշել է, որ ավանդական դարձած այս, ինչպես նաև զինվորներին զորամասերում տեսակցելու նախաձեռնությունները լինելու են շարունակական: Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը նմանատիպ միջոցառումներով այսուհետ ևս շարունակելու է սատարել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին` ցուցաբերած մշտական աջակցության, տարբեր նախաձեռնություններ ու համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար, և վստահեցրել, որ մեր սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է նաև դահլիճում ներկա հերոսական ոգի ունեցող երևանցի զինվորների շնորհիվ: Վերջինս նաև երախտիքի խոսք է հղել զինծառայողների ծնողներին` հատկանշելով, որ սպայական կազմը յուրաքանչյուր զինվորի վերաբերվում է որպես սեփական զավակի:
Առավել աչքի ընկած 15 զինվորներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Միջոցառումն ուղեկցվել է «Մարաթուկ» ազգագրական համույթի կատարումներով, զինվորական ինքնագործ խմբի ելույթներով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողները պարգևատրվել են շնորհակալագրերով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2390 դիտում
16:34 29-11-2022
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի
3144 դիտում
14:06 07-03-2020
ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները արժանացել են դրամական խրախուսանքի
11182 դիտում
09:53 04-08-2021
Խրախուսանքի է արժանացել. Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ ծառայած դատավորը մանրամասնում է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է