55205 դիտում
22:25 29-01-2023
Տիգրան Արզաքանցյանը Փարիզ-Երևան 1060 չվերթով ժամանելով Հայաստան՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն ահազանգ է տվել, որ իրենից պարտքեր են ուզել, ապա հնչեցրել սպանության սպառնալիքներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռենվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալյա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս են եղել զրահապատ BMW մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ։
Տ․ Արզաքանցյանը կնոջը զրահապատ BMW-ով ասել է, որպեսզի տանեն Մոնումենտի տուն, իսկ ինքը Range Rover մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ու կատարվածի մասին իր բողոքը գրել է թղթին և հանձնել ոստիկաններին։
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել են Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո նրան տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ Ա․ Իկոնոմովը բաց է թողնվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է առերեսում կատարվի Տ․ Արզաքանցյանի, նրա տիկնոջ՝ Ն․ Արզաքանցյանի և Ա․ Իկոնոմովի միջև։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Տ․ Արզաքանցյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա․ Իկոնոմովը «Գլոբալ Դիջիթել Ֆայնենս» ՓԲԸ խորհրդի անդամ է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահների մոտ կան կասկածներ, որ Տ․ Արզաքանցյանը ոչ միայն գույներն է խտացնում, այլ նա իրոք խոշոր չափի գումար է պարտք Ա․ Իկոնոմովին և ոչ մի սպանության սպառնալիքներ էլ տեղի չեն ունեցել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
4648 դիտում
09:39 29-04-2016
Գործարար Տիգրան Արզաքանցյանը հսկայական պարտքեր է կուտակել. «Ժողովուրդ»
4474 դիտում
20:37 16-02-2015
Փարիզ-Երևան չվերթով՝ Երևան, այնուհետև՝ ոստիկանություն
38700 դիտում
20:24 08-02-2023
Տիգրան Արզաքանցյանը, չսպասելով քննիչի ծանուցագրին, կնոջ հետ այսօր այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին
Այս բաժնից
15571 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35822 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց