38775 դիտում
20:24 08-02-2023
Տիգրան Արզաքանցյանը, չսպասելով քննիչի ծանուցագրին, կնոջ հետ այսօր այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննիչի որոշմամբ ծանուցում պետք է ուղարկվեր «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի բնակության վայր, որպեսզի վերջինս իր տիկնոջ՝ Նատալյա Արզաքանցյանի հետ ներկայանար քննչական բաժին։
Այսօր, սակայն, Տ. Արզաքանցյանը, չսպասելով ծանուցագրին, իր տիկնոջ հետ թիկնապահներով գնացել է «Զվարթնոց» քննչական բաժին ու պատրաստակամություն հայտնել՝ ցուցմունք տալու հունվարի 26-ին Փարիզ-Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռում, ըստ իր հայտնածի, իր նկատմամբ սպանության սպառնալիք տալու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Տ. Արզաքանցյանը իր տիկնոջ հետ մոտ 1 ժամից ավելի եղել է քննչական բաժնում։ Նա պնդել է իր՝ նախկինում տված ահազանգը, ինչի համար էլ պետք է առերեսում տեղի ունենար, սակայն այսօր այն չի կատարվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ էր հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալյա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան, ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս էին եղել զրահապատ՝ BMW մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ։
Տ․ Արզաքանցյանը կնոջը զրահապատ BMW-ով ասել էր, որպեսզի տանեն Մոնումենտի տուն, իսկ ինքը Range Rover մակնիշի ավտոմեքենայով մոտեցել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ու կատարվածի մասին իր բողոքը գրել էր թղթին և հանձնել ոստիկաններին։
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել էին Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո նրան տեղափոխել էին «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ Ա․ Իկոնոմովը բաց էր թողնվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է առերեսում կատարվեր Տ․ Արզաքանցյանի, նրա տիկնոջ՝ Ն․ Արզաքանցյանի և Ա․ Իկոնոմովի միջև։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Տ․ Արզաքանցյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ ինքը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Ա․ Իկոնոմովը «Գլոբալ Դիջիթել Ֆայնենս» ՓԲԸ խորհրդի անդամ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
3245 դիտում
12:36 18-06-2019
Գագիկ Ծառուկյանը փաստաբանի միջոցով պատասխանել է Քննչական կոմիտեի ծանուցագրին
112406 դիտում
09:50 31-12-2023
«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Տիգրան Արզաքանցյանը
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)