211652_close_icon
views-count24807 դիտում article-date 16:48 28-01-2023

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել «Չայնիի» ոլորաններում Mercedes-ը բախվել է քարե պարսպին․ օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ փրկարարներն ու Կոտայքի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սարգիս Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի գլխավորւթյամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ Կարեն Սախոյանը։

Վթարի  փաստով Պարեկային Ծառայության Կոտայքի գումատակում նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր