34956 դիտում
13:31 14-05-2023
Երևանում «Հին Էրիվան» ռեստորանում վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ․ Կենտրոնի ոստիկաններն ու Երևանի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին մասնակիցներին ու հանցագործության գործիք՝ գաղտնի փականով արյունոտ դանակը
Երեկ՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 14-ին ժամը 00։30-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հինանդանոց է մենկել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն այդ պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ․-ն է։
Արդեն ժամը 00։40-ին Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած, ոչ թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն այս անգամ մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները նույնպես հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Խ․-ն է։
Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և Հյուսիսային պողոտա - Թումանյան փողոցի խաչմերուկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Բ․-ին և Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Շ․-ին։
Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերել են արնանման հետքերով, գաղտնի փականով ծալովի դանակ։ Իսկ Տիտոգրադյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Խ․-ին։
Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանային համալիրում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Նարեկ Ղ․-ն և Գոռ Խ․-ն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և ծեծի ենթարկել Ռաֆիկ Բ․-ին և Դավիթ Շ․-ին։ Այդ ընթացքում էլ Ռաֆիկ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Նարեկ Ղ․-ին և Գոռ Խ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը և Ոստիկանություն տեղափոխված անձինք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։