211652_close_icon
views-count887 դիտում article-date 18:04 25-01-2023

Որոշեցի հանցագործության մասին հաղորդում  ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին. Արսեն Բաբայան

Օրեր առաջ զգուշացրել էի, որ փաստաբանին արատավորող կամ նրա իրավունքներն ու օրինական շահերն այլ կերպ ոտնահարող տեղեկությունների տարածումը հանցագործություն է, նախատեսված է քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Հույս ունեի, որ իշխանական շրջանակների հետ ուղիղ կապ ունեցող վարձկանները (նաև լրատվամիջոցների տեսքով) և իշխանական ֆեյքեր կառավարողները կհասկանան, որ պետք է դադարեցնեն իմ նկատմամբ այդպիսի գործողությունները:

Դրանից հետո էլ հույս ունեի, թե այդ սրիկաներից հատկապես արական սեռի ներկայացուցիչները կունենան տղամարդկություն և պատասխան կտան իրենց արարքների համար, սակայն նրանք նախընտրեցին փախած ու պախկված մնալը:

Հույսերս չարդարացան:

Թեև ակնհայտ է, որ նրանք օգտվելով իշխանական հովանավորչությունից չեն ենթարկվելու պատասխանատվության, այնուամենայնիվ որոշեցի հանցագործության մասին հաղորդում  ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին»։

Նմանատիպ նյութեր