28585 դիտում
20:14 12-05-2020
Էդմոն Մարուքյանի եղբայրը Սասուն Միքայելյանի հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
[url=https://www.tert.am/am/news/2020/05/12/Eduard-maruqyan/3287419?fbclid=IwAR1w6fpV92ZC7oIYzOA6E9wF_oxy3MYJjzf0VWCdLXfRIQ_J5mfTLd5yek8]Tert.am[/url]-ը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։ Հաղորդման մեջ ասվում է.
«Հարգարժա՛ն պարոն Դավթյան,
Նախորդ ուրբաթ՝ մայիսի 08-ին, հետևելով խորհրդարանի աշխատանքների ուղիղ եթերին, ականատես եղա, թե ինչպես պատգամավոր Սասուն Միքայելյանն առանց որևէ պատճառի հարձակվեց իմ եղբոր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա, հարվածեց նրան ու սպառնալիքներ հնչեցնեց նրա հասցեին։
Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանը գոռում էր. «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ»։
Իմ ֆեյսբուքյան էջում կատարել եմ հետևյալ գրառումը.
«Սասունն Էդմոնին ասում ա վիզդ կկտրեմ։
ուրեմն... Սասուն, շատ արագ ներողություն էս խնդրում, ասում էս որ պռոստը տաքացած էս եղել, ու քո բերանով ասում էս, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…) ա[1]»:
Ես համոզված էի, որ Սասուն Միքայելյանն այդ սպառնալիքները կատարել է ոչ սթափ վիճակում և հույս ունեի, որ նա սթափվելուց հետո ի վերջո ներողություն կխնդրի իր արած արտահայտությունների համար, քանի որ դա արել է կռվի տաքացած ժամանակ և որևէ իրական միտում չի ունեցել եղբորս վիզը կտրելու կամ այլ կերպ նրան վնաս պատճառելու։ Միաժամանակ այդ գրառմամբ հույս եմ հայտնել, որ նա, որպես գիտակից մարդ, ցանկացած մեկին կհայհոյի, եթե այդ մեկը ցանկանա Էդմոն Մարուքյանի վիզը կտրել։
Այնուհետև նույն սոցցանցով ինձ հետ կապվել է «Հարություն» անունով ոմն անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի համագյուղացի և ընկեր, խնդրել, որ հեռացնեմ գրառումը, առաջարկել հարթման ուղիներ փնտրել կոնֆլիկտից։ Գրառումը հեռացնելու հորդոր է եղել նաև իմ եղբոր՝ Էդմոն Մարուքյանի կողմից, և ես այն հեռացրել եմ։
Ինձ հետ մայիսի 10-ին կապվել է մեկ այլ անձ՝ «Erjo Simonyan» անունով, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա։ Ես նրա հետ խոսել եմ մայիսի 11֊ի առավոտյան 10:49՝ զանգով, բացատրել գրածիս էությունը։ Նա հասկացել է, ընդունել, որ ես Սասուն Միքայելյանին չեմ հայհոյել, ու խոսակցությունն ավարտվել է։
Մայիսի 11-ին Սասուն Միքայելյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ես վիրավորել եմ իր ծնողին, խորհուրդ տվեց ներողություն խնդրել, և ակնարկեց, որ ինքը ղեկավարում է այնպիսի կառույց, որը կարող է և ցանկանում է հաշվեհարդար տեսնել ինձ հետ.
«(…) քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրիր, ես, դու իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք ես ով եմ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ մեծի որպես, մեծի խորհուրդ եմ տալիս քեզ, հըլնես ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից։
Ես ինչի համար եմ ամբիոնից ասում դա, որտև հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրե, իրա լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը։ Եվ թող հասկանան ես ինչ կառույց եմ ղեկավարում, որ էդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում։
Եվ ես ինչի համար էի որոշել չխոսալ, կուսակցություն ունենք, կուսակցությունը կորոշի՝ ինչ կանենք, կանենք։ Բայց եթե, ես գիտեմ և կոչ եմ անում, կներեք, իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, էս քանի օրը չգիտեմ ինչ ձև զանգում են՝ «էս անենք, էն անենք», զերծ մնան նման բաներից։ Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ, իրանք ուզում են քաոս սարքեն Հանրապետությունում՝ որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ չգնաք դրան (…)[2]»։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձիք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն, ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետն ու 177-րդ հոդվածը՝ խնդրում եմ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակը, ինչպես նաև պարզել, թե ինչ կառույցով է պատգամավոր Սասուն Միքայելյանն սպառնում հաշվեհարդար տեսնել»։
Նմանատիպ նյութեր
8812 դիտում
23:20 23-05-2019
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին. «Փաստինֆո»
10932 դիտում
17:07 10-06-2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան