2297 դիտում
11:26 25-02-2020
Գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում. Արսեն Բաբայան
ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին Facebook-ի իր [url=https://https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1299564303586689]էջում [/url]գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով հրապարակել է «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը:
«Գոռ Աբրահամյան, խնդրում եմ սույն տեղեկությունը ծանոթացնել գլխավոր դատախազին, քննության արդյունքների մասին իրազեկել հանրությանը»,-նշել է Արսեն Բաբայանը:
Նշենք, որ «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրատապ տեղեկություն
Հարգելիʹ Սուրեն Պապիկյան, արդեն իսկ քարոզարշավի մեկնարկում «Ոչ»-ի շտաբը ներկայացնող մարդիկ փորձում են հարավ-արևմտյան թաղամասում, թիրախավորելով թոշակառուներին, առաջարկել 5000-ական դրամներ, որպեսզի նրանք չմասնակցեն հանրաքվեին:
Սերժառոբական թայֆան իրեն բնորոշ ոճով փորձում է խարխլել մեր պետականության հիմքերը, խնդրում եմ՝ ավելի զգոն լինել: Կանխավ շնորհակալ եմ»:
Նմանատիպ նյութեր
884 դիտում
18:04 25-01-2023
Որոշեցի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին. Արսեն Բաբայան
Այս բաժնից
970 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր