8812 դիտում
23:20 23-05-2019
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին. «Փաստինֆո»
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է [url=https://www.pastinfo.am/hy/]«Փաստինֆո»[/url]–ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալիկ Սիրունյանը։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը՝ Ա.Սիրունյանը գործով նախաահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղղված ստատուսներ էր գրում, թե՝ «պարոն Դավիթ Գրիգորյան ջան, ինձ սեւերես չանես», կամ՝ «Դավիթ Գրիգորյանին՝ բարի միտք», իսկ որոշման հրապարակումից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը փոխել է խափանման միջոցը, գրառումների բովանդակությունը եւս փոխվեց։ Նրա ֆեյսբուքյան էջում հայտնվում են ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ՝ Ժամը 16.06 նա գրում է՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել», կամ՝ «պագրիշկա գողացողին սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում», եւ այլն:
Ըստ «Փաստինֆո»-ի տվյալների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը փաստաբան Ալիկ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներին որոշել է ընթացք տալ՝ նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի կամ սուտ մատնության եւ խնդրել, որ անկողմնական մարմնի կողմից կատարվի քննություն։
Նմանատիպ նյութեր
10932 դիտում
17:07 10-06-2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին