211652_close_icon
views-count37403 դիտում article-date 23:58 21-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ բնակիչներն ասում էին՝ Նիկոլի թվի դիվանը դարձավ մոխրակույտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հարավարևմտյան թաղամասի Օհանովի 55 շենքի մուտքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հավաքվածներն էլ ասում էին․ «Էժան ենք պրծել, մարդու բան չի եղել, պադյեզդում Նիկոլի թվի դիվանը կպել ու մոխրի է վերածվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր