211652_close_icon
views-count13099 դիտում article-date 10:37 08-03-2023

Արտակարգ դեպք Երևանում․ ինտերնետի մալուխն ու էլեկտրական լարերը վառվում էին, բնակիչներն էլ ասում էին․ «Միայն հրշեջ-փրկրարներն ու պարեկներն են օպերատիվ եկել, իսկ էլեկտրոցանցի հերթապահի «ռուբիլնիկը», երևի՝ գցել էր, որ 2 ժամ է չկար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայութւան 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում «ԱյԴի» բանկի մոտ էլեկտրական սյան վրա մալուխներ են այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը։ Վերջիններս քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով տեղում սահմանազատել են տարածքը, այնտեղից դուրս բերել մի քանի ավտոմեքենաներ և մոտ 2 ժամ հրշեջներն ու պարեկները սպասել են մինչև կբարեհաճեին ժամանել էլեկտրոցանցի աշխատակիցները, որպեսզի հոսանքազրկեին, որ հրշեջ-փրկարարները կարողանային աշխատել։

Հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ «երբ նկատել են, թե ինչպես են մախուլները վառվում, ահազանգել են 911 և Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ու միայն հրշեջ-փրկարարներն ու պարեկներն են րոպեների ընթացքում ժամանել, իսկ էլեկտրոցանցի աշխատակիցները 2 ժամ է չկային։ Հավանաբար՝ դրանց հերթապահի «ռուբիլնիկը» գցել էր։ Հակառակ դեպքում՝ ոնց որ հրշեջներն ու պարեկներն էին արագ հասել, նրանք էլ շուտ կարող էին ժամանել»։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Պարզվել է, որ այրվել են ինտերնետի մալուխ և էլեկտրական լարեր։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր