211652_close_icon

Աֆղանստանում 2 տասնյակից ավելի մարդ է զոհվել սառնամանիքներից

views-count841 դիտում article-date 21:28 16-01-2023
Աֆղանստանում առնվազն 20 մարդ է մահացել երկրի մի շարք նահանգներին վրա հասած սառնամանիքների հետևանքով։ Այդմասին հայտնում է Interfax գործակալությունը։

TOLOnews հեռուստաալիքը նշում է, որ ցուրտ եղանակի ոհ են դարձել դարձել բնակչության չքավոր խավերի ներկայացուցիչները, որենց տներում բացակայում է վառելիքը։

Աֆղանստանի ԶԼՄ-ների տվյալներով՝ երկրի հյուսիսարևմտյան Հերաթի նահանգում ցրտահարության պատճառով մոտ 70 մարդ հոսպիտալացվել է։

Հյուսիսարևմտյան Բադղիսի նահանգում ցրտերի պատճառով ոչնչացել են շուրջ 4000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։ Սառնամանիքներից տուժել են նաև հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։

Նմանատիպ նյութեր