211652_close_icon

Իրաքում բեռնատարի պայթյունից 2 տասնյակից ավելի մարդ է զոհվել, կա 40 վիրավոր

views-count4227 դիտում article-date 22:22 21-11-2017
Իրաքում բեռնատարի ահաբեկչական պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային մասում գտնվող Թուզ-Ղուրմաթու քաղաքի շուկայում, որը բազմամարդ է եղել։ Ոստիկանության տվյալներով՝ բեռնատարում եղել է մահապարտ-ահաբեկիչ, ով էլ գործի է դրել պայթուցիկ սարքը։ Վիրավորների թիվը գերազանցում է 40-ը։

Նմանատիպ նյութեր