Աֆղանստանում թալիբների հարձակման զոհ է դարձել 1 տասնյակից ավելի մարդ
Առնվազն 17 մարդ է զոհվել Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների կատարած հարձակումից։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի Թահար նահանգում։ Ահաբեկիչները հարձակում են գործել աշխարհազորայինների բազայի վրա, կան նաև վիրավորներ։
Նշենք, որ այդ երկրում կառավարական ուժերի և թալիբների միջև առճակատումը շարունակվում է։ Ահաբեկիչներն ավելի վաղ զավթել էին ու վերահսկողություն սահմանել երկրի խոշոր քաղաքների նկատմամբ։
Բացի այդ, Աֆղանստանում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցությունը։ Երկրի ողջ տարածքում ուժեղ պայքար է ընթանում ահաբեկչության դեմ։