ԱՄՆ-ում սառնամանիքներից ավելի քան 20 մարդ է մահացել
                        ԱՄՆ-ի արևելքում վերջին շրջանում վրա հասած սառնամանիքների պատճառով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 20 մարդ է մահացել, նրանցից 18-ը Թենեսի նահանգից են եղել: 
Ավելի քան 2500 մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ըստ կանխատեսումների, սառնամանիքները դեռ կշարունակվեն, որոշ նահանգներում օդի ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -40C’ աստիճանի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

