Գերմանիայում սիրիացի փախստականը մաչետեով հարձակվել է մարդկանց վրա
Գերմանիայի Ռոյթլինգեն քաղաքում Սիրիայից գաղթած տղամարդը մաչետեով հարձակում է իրականացրել մարդկանց վրա:
Ինչպես տեղեկացնում է Stuttgarter Zeitung թերթը, հարձակման զոհ է դարձել 45-ամյա մի կին, ով գտնվում էր հղիության 4-րդ ամսում: Վիրավորվել է 5 մարդ՝ 3 կին և 2 տղամարդ:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, իսկ սոցցանցերում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում, ինչպես պնդում են, 21-ամյա մարդասպանն է, իսկ գետնին ընկած է տուժածներից մեկը: