211652_close_icon
views-count1604 դիտում article-date 15:30 01-01-2023

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը

Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։
 

Նմանատիպ նյութեր