Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսների, Հայաստանի թեմակալ առաջնորդների և առաջնորդական փոխանորդների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան
արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների
շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։