23630 դիտում
20:15 29-12-2022
Մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում կցորդիչով DAF-ը կախվել է ձորակի եզրից, օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, Ճանշինը, ինչպես ժողովուրդն է ասում, դարձել է սիսիանցու սառած ... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի մերկասառույցի ու չմշակված լինելու պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մ2՝ 218 կմ հատվածում՝ Հարշիս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ կախվել ձորակի եզրից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Քանի որ DAF-ը մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչներ Գևորգ Արզումանյանը, Կառլեն Հայրումյանն ու Նարեկ Մանուչարյանը։ Վերջիններս հրշեջ-փրկարարների հետ ուժեղ ցրտի պայմաններում դժվարությամբ են կատարում իրենց աշխատանքը, քանի որ սառնամանիքն իր սև գործն է անում։
Արդեն մի քանի ժամ է, ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճում ժամանել նշված վայր ու կատարեն պետության և ժողովրդի առջև ստանձնած իրենց պարտականությունները, իսկ դրա մեջ մտնում է՝ ժամանակին կատարել ձնամաքրման աշխատանքներ, մերկասառույց ճանապարհի մշակում՝ աղ ու ավազի միջոցով, ինչը չի կատարվել, որն էլ դարձել է վթարի պատճառ։
Երջանիկ պատահականություն է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան։
ՃՈ-ն պարզում է վարորդի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+