Ինչու՞ է Պուտինը շարունակ հրաժարվում ավանդական հանրային միջոցառումներից
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 28-ին նախատեսված կառավարության ամփոփիչ նիստին: Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Սակայն պետք է ասել, որ Պուտինը նախկինում երբեք չի անտեսել նման հանդիպումներն ու միջոցառումները:
Բացի այդ, մինչեւ հաջորդ տարի անորոշ ժամանակով հետաձգվել է Դաշնային խորհրդի համար նախատեսված ուղերձը: Իսկ դա ժամանակին չկատարելը համարվում է Սահմանադրության խախտում։
Այս ամենը քաղաքական գործիչներին և փորձագետներին թույլ է տալիս տարաբնույթ եզրակացություններ կատարել նախագահի պահվածքի մասին:
Կարնեգիի հիմնադրամի (ԱՄՆ) ավագ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովի դիտարկումներով՝ ՌԴ-ի նախագահը վերջին շրջանում շատ է խոսում ու հանդես գալիս բացատրություններով: «Հավանաբար, նա համարում է, որ իրավունք ունի ընտրել իրեն հարազատ ու հարմար ձեւաչափերը։ Ստացվում է, որ նախագահի համար Ազգային անվտանգության խորհուրդը շատ ավելի կարեւոր է, քան կառավարության նիստը», ասում է նա։
Մյուս կողմից, գուցե սա ոչ միայն նրա հետագա «բունկերացումն» է, այլ նաև վարքագծի այնպիսի մոդել, որը չի ներառում լուրջ երկխոսություններ, այլընտրանքային լուծումներ և տեսակետներ լսելու փորձեր, ասում է Անդրեյ Կոլեսնիկովը։ Ըստ նրա՝ Պուտինն այս եղանակով նույնպես փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, որ իշխանությունը չունի լրացուցիչ աջակցության կարիք։
«Ակնհայտ է, նաեւ, որ Պուտինը չի ցանկանում պատասխանել իր համար տհաճ որեւէ հարցի: Խոսքն իհարկե կառավարության նիստերի մասին չէ, որտեղ որեւէ մեկը չի համարձակվի տալ նման որեւէ հարց», ասում է նա ու շարունակում. «Պուտինը նախընտրում է հանդես գալ մենախոսությամբ»:
Այսպիսով, այս ձևաչափը զուրկ է որևէ իմաստից, և չի կարող որևէ նոր բան առաջ քաշել, ասում է Կարնեգիի հիմնադրամի աշխատակիցը:
«Բայց նա դժվար թե հրաժարվի Ամանորյա շնորհավորանքներից: Դրանով նա չափը շատ կանցներ: Նոր Տարին նախագահի ելույթի ներքո նշելու վաղեմի սովորությունը պահպանվել է, և դա շատ ավելի նկատելի կլիներ, քան նրա բացակայությունը կառավարության նիստերից», ասում է Կոլեսնիկովը:
«Հնարավոր է, որ Պուտինի պահվածքը պայմանավորված է նրա վատառողջությամբ, ինչը հատկապես նկատելի է Մինսկ կատարած այցից հետո»: Այս մասին է ասում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գենադի Գուդկովը։ Կարեւոր հանդիպումներում Պուտինի բացակայության պատճառներից մյուսն այն է, որ «բռնապետն ուղղակի ասելիք չունի մարդկանց», ասում է նա ու շարունակում. «Ուկրաինական պատերազմի հետ կապված իրավիճակը չափազանց բարդ է, որն աստիճանաբար ավելի է վատթարանալու: Իսկ թե ինչպես է պետք դուրս գալ դրանցից, Կրեմլում ոչ ոք չգիտի», ասում է նա։ Բացի այդ, լրագրողների հետ զրույցում կարող ես անաչառ հարցի առաջ կանգնել, իսկ Պուտինը լիովին կորցրել է իրական քննարկումների սովորությունը, ասում է Գուդկովը:
Ինչ վերաբերում է իր քայլով Սահմանադրությունը ոտնահարելու փաստին, նա ասում է, որ «Պուտինը դա անում է, երբ ցանկանում է»: Սակայն, եթե Պուտինը հրաժարվի նաեւ Ամանորյա ավանդական շնորհավորական խոսքից, ապա բոլորը կմտածեն, որ ինչ որ բան իրոք այն չէ Պուտինի համար, ինչին շատերն ե անհամբեր սպասում:
«Իսկ եթե նա որոշի հրաժարվել իշխանությունից հենց Ամանորի գիշերը, այն կդառնա լավագույն նվերը ռուս ժողովրդին և ողջ մարդկությանը։ Բոլորն անհամբերությամբ են սպասում իրադարձությունների նման շրջադարձի»: Ինչպես Գուդկովն է ասում. «Հարկավոր է պատրաստ լինել Ամանորյա հրաշքի»: