211652_close_icon

Ահազանգեր՝ Սևան քաղաքից. բնակիչները զայրացած են, որ քաղաքում կանաչ գոտու հաշվին ինչ-որ շինություն են կառուցում, իսկ համայնքապետը ջայլամի կեցվածք է ընդունել. բնակիչները դիմել են մարզպետարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4036 դիտում article-date 18:03 09-11-2025
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Սևան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց բողոքներն են հայտնում Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանի համայնքապետարանի հասցեին, ասելով, որ Սևանում կանաչ գոտիների հաշվին ինչ-որ շինություններ են կառուցվում:

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Մեր քաղաքի Խաղաղության փողոցում արշալույսները այդքան էլ խաղաղ չեն: Չգիտես ինչու՝ Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը կա՛մ չտեսնելու է տալիս, կա՛մ միտումնավոր չի փորձում պարզել, թե Խաղաղության 16 շենքի դիմաց, որն ի դեպ վթարային է, ինչու է ինչ-որ անձ սկսել շինություն կառուցել: 
 
Դիմել ենք Սևանի համայնքապետարան՝ ոչ մի դրական արդյունք, 0 արձագանք: 
 
2 օր առաջ էլ զանգահարել ենք Գեղարքունիքի մարզպետարանի թեժ գիծ, խոստացան, որ կգան, տեղում խնդրին կծանոթանան, մինչև այս պահը տեղեկություն չունենք՝ եկել են, թե ոչ: 
 
Ով է տեսել՝ կանաչ գոտու հաշվին նման շինություն սարքեն: Բա էդ մարզպետարանը, քաղաքապետարանը, ինչ ա՝ ուղտի ականջում քնած են, թե մտածում են խառը ժամանակներ են, ով ինչ ուզի, կարող է անել ու վստահ ենք՝ եթե այս մասին Կառավարությունը տեղեկանա, միջոցներ կձեռնարկեն ու կանաչ գոտին կազատեն նման շինությունից:
 
Թե չէ ոչ մարզպետարանից, ոչ էլ համայնքապետարանից հույս չունենք, թե կկանգնեն բնակչի թիկունքին:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր