Հայանիստի փլուզված կամրջի հիմնանորոգման աշխատաքները «Արարատի» ճանշինը կատարում է անգամ հանգստյան օրերին, մինչդեռ որոշ քաղաքացիներ կեղծ տեղեկություններ են տարածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՈՒԹԵՐ
Նոյեմբերի 8-ին SHAMSHYAN.com-ը մի քանի ահազանգեր էր ստացել ընթերցողներից, ովքեր ասում էին, որ ժողովրդին հայտնի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում շաբաթներ առաջ փլուզված կամրջի շինարարությունը կանգնած է և ճանապարհաշինարարները ոչինչ չեն անում, ինչի պատճառով էլ վարորդների և գյուղերի բնակիչների մոտ զայրույթ է առաջացել:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվեց, որ ահազանգերը իրականությանը չեն համապատասխանում և տեղում առավոտյան ժամը 9-ից աշխատում էր «Արարատի» ճանշինը, որոնք անգամ հանգստյան օերրին են աշխատում, որպեսզի օր առաջ կամուրջը հիմնանորոգվի ու հանձնի շահագործման:
Ցավալի է, որ որոշ վայ-քաղաքացիներ նման կեղծ տեղեկություններ են տարածում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Արարատի» ճանշինն անգամ նշված վայրում անցկացրել է արտաքին լուսավորություն, որպեսզի աշխատանքներն իրականացվեն նույնիսկ մթնշաղին:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզում՝ Հայանիստ - Հովտաշեն ճանապարհին, ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարի կողաշրջման հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր միակողմանի։
Դեպքի վայր ժամանած փրկարարները, Արարատի մարզպետարանի, Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները և Արարատի մարզի պարեկները բեռնատարը վերամբարձ կռունկով դարձի էին բերել, որից հետո մասնագետները կարծիք էին հայտնել, որ նշված հատվածով երթևեկությունը վտանգավոր է, պետք է արգելել տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածով։
Տեղում Արարատի մարզպետարանից ժամանած պաշտոնյաներից մեկն ասում էր, թե 2 ժամվա ընթացքում անհրաժեշտ պարագաներով կկահավորեն կամուրջը, կտեղադրեն նախազգուշացնող ցուցանակներ, կտեղադրվեն նաև 2 կողմից լուսային փարոսիկներ, որպեսզի վարորդները հեռվից նկատեն, որ կամրջի վրայով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։
Արարատի մարզպետարանի չինովնիկներն իրենց խոսքն այս դեպքում էլ կատարել էին թերի, բավարարվել էին միայն 2 կողմից բետոնե արգելապատնեշ դնելով, սակայն նախազգուշացնող ոչ մի նշան, ոչ մի ցուցանակ ու լուսային փարոսիկ չկա, ինչի պատճառով էլ 2 կողմից վարորդները մոտենում են կամրջին ու տեսնելով, որ չեն կարող անցնել, ամենավերջին խոսքերն են ուղղում պատասխանատուների հասցեին։
Արարատի մարզպետարանը լավ կանի՝ եթե մի բան խոստանում է, ապա կատարի, հակառակ դեպքում ոչ միայն հսկայկական խցանում է առաջանում, այլև հնարավոր է տեղի ունենան ավտովթարներ։
Խնդիրը երևի թե կարող է լուծել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով մի թեթև եթե «բզի» Արարատի մարզպետին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնյաներին, ապա արագ ինչ խոստացել էին ճանապարհային նշանների, ցուցանակների լուսային փարոսիկների տեղադրման հարցում, կանեն։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի