2428 դիտում
22:10 02-03-2020
«Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակներում մասնակիցները զինվեցին ազգային-ավանդական տոնացույցի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում ավարտվեց «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հնգօրյա ուսուցողական դասընթացը, որին մասնակցեց Հայաստանի մարզերից ընտրված քսան երիտասարդ։ Դասընթացը ՀՀ ամենամեծ երիտասարդական ՀԿ-ն՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, կազմակերպեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն էր մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացի խթանումը, ազգային-ավանդական արժեքների պահպանումն ուտարածումը:
Դասընթացի կազմակերպիչները ներգրավելով մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետների, օգտագործելով նրանց փորձն ու գիտելիքները` մասնակից երիտասարդներին պատրաստեցին որպես հայոց տոնացույցում ընդգրկված ազգային-ավանդական տոների կազմակերպիչներ: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայ ազգային-ավանդական տոնացույցը, մշակութային միջոցառման կազմակերպումը, կազմակերպական կառավարումը, կամավորների ներգրավումը, ֆինանսավորումը և դրամահավաքը, հանրային կապերը և այլն:
Դասընթացը հատուկ կազմակերպվել էր այնպես, որ ներառեր Բարեկենդանի տոնը։ Դասընթացի մասնակիցները նախ նախապատրաստվեցին, ապա գործուն մասնակցություն ունեցան Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում փետրվարի 22-ին կազմակերպված Բարեկենդանի տոնին։
«Շատ արդյունավետ էին դասընթացները, որովհետև դասախոսներից ձեռք բերված գիտելիքները միանգամից հնարավորություն ունեցանք կիրառել գործնականում», - ընդգծում է դասընթացի մասնակիցՄերին։ «Վերադառնալով իմ մարզ՝ Արմավիր, ընկերներիս հետ ձեռնամուխ եմ լինելու տոնացույցի հաջորդ՝ Ծաղկազարդի և Զատիկի տոնակատարությունների նախապատրաստման աշխատանքներին», -ասում է Հայկը։
Բոլոր մասնակիցները մասնագետ-դասախոսների օգնությամբ այժմ ձեռնամուխ են լինելու երիտասարդների համար ազգային տոների կազմակերպման ուղեցույցի մշակման աշխատանքներին։ Այն նախատեսվում է լույս ընծայել ապրիլի սկզբին։
[b]www.fyca.net
#ազգային-ավանդականտոնացույց
#երիտասարդներիմասնակցություն
#Երիտասարդականակումբներիդաշնություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
655 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
544 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
757 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am