211652_close_icon
views-count8417 դիտում article-date 12:20 27-12-2022

Ջրագնդակի երիտասարդ ասպետը․ «Առավոտ»

Երիտասարդների հեռացումը նման է նավաբեկության, անգլիացի մեծ դիվանագետի՝ Ուինսթոն Չերչիլի այս խոսքերը պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսնելուց հետո են գրվել, որոնք արտահայտում են կորստի ապրումի փոթորիկը, ցավի անփոփոխ նույնությունը… Այդպես է յուրաքանչյուր որդեկորույս ծնողի ապրումը… Արցախյան պատերազմում անմահացած տասնիննամյա պատանուն`ջրագնդորդ Հենրիկ Հակոբյանի հիշատակին և նրա անվանն է նվիրված «Հենրի Հիլլզ» ակումբի ջրագնդակի վարպետների բաց առաջնությունը, որը տեղի ունեցավ Երևանում գտնվող «Հիլլզ» սպորտային համալիրում: Թե Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի երկրորդ հուշամրցաշարին և թե «Հենրի Հիլլզ» ակումբի ջրագնդակի վարպետների բաց առաջնությանը մասնակցել է նաև Զինվորի տան զինհաշմանդամ զինվորներից կազմված մարզական թիմը ևս, որի մարզիչը հենց ինքն է` հերոսի հայրը, սպորտի վարպետ, ջրագնդակի և լողի մարզիչ Համիկ (Գուրգեն) Հակոբյանը: Գրում է «Առավոտը»։

Կամային, մարդկային բարձր հատկանիշների տեր մի մարդ ում ամենօրյա աշխատանքը անմահացած որդու անվանն ու գործին նվիրված մի հաղթանակ է, ամեն օր, նրան փնտրել-գտնելու, կարոտի կսկիծը խոնավ աչքերում պահած մի իմացյալ գոյապայքար` սերունդներ կրթելու գործում որդու կերպարը շարունակելի տեսնելու, որակ ու տեսակ թողնելու համար…

- Պարոն Հակոբյան, սպորտի վարպետի և հեղինակություն վայելող մարզչի Ձեր համբավը թույլ է տալիս ակնարկով անցնել Ձեր սպորտային անցած ճանապարհով:

-Մորական կողմով, ապուպապով սպիտակցի եմ, հորս կողմով` ղարաքիլիսցի, վանաձորցի ու մանկությունս այնտեղ է անցել… Ուսումս ավարտելուց հետո նշանակումս ուզեցի, որ Սպիտակ քաղաքում լինի, որտեղ աշխատել եմ Սպիտակի կարի ֆաբրիկայում, մեթոդիստը Մուրադյան Նորիկն էր, հզոր մի մարդ, որն ինձ նշանակեց նաև մանկապարտեզների լողի մարզիչ, որտեղ քսանհինգ մետրանոց լողավազաններ կային ու երեխաներին լող պիտի սովորեցնեի, Հեքիաթ պանսիոնատում էլ պիտի հերթապահ մարզիչ լինեի, մի խոսքով, չորս տեղ աշխատում էի, վազքի մեջ, մինչև երկրաշարժը:

–Ի՞նչ հիմքերի և ավանդույթների վրա է դրված ջրագնդակի մարզաձևը Հայաստանում, քանի՞ տարվա պատմություն ունի, ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել: 

-Ջրագնդակը թիմային սպորտաձև է, միայն ֆուտբոլը չի… Հայաստանում ջրագնդակը հիսունհինգ տարվա պատմություն ունի, շատ անվանի մարզիկներ ենք ունեցել, ճիշտ է, բարձր լիգայում չի խաղացել, բայց կլաս Ա միշտ մասնակցել է: Դպրոցը որպես այդպիսին կար, այդպիսի հանրապետություն չկար, որ չգնայինք մրցումների: Ջրագնդակի լեգենդներ էին Մանվելյան Գագիկը, Գուրգեն Գրիգորիչը, Ներսիսյան Աշոտը, իրենք հիմա չկան, ջրագնդակի մարզչական գործի լեգենդներն էին…Մանվելյան Գագիկը, որը նաև մարզական հոգեբան էր ամեն ինչ արեց, որ Ֆիզիկական կուլտուրայի համալսարանում բացվի ջրագնդակի բաժին և ես սպորտդպրոցի գիշերօթիկն ավարտելուց հետո միանգամից ընդունվեցի այդ բաժինը: Ութսունականների վերջն էր:

–Ջրագնդակը կարելի՞ է դասել դասական սպորտաձևերի շարքում։

-Իհարկե, քանի որ հետաքրքիր և հին պատմություն, ծագում ունի… Ջրագնդակը դա Water polo է, Polo-ն դա ձիավորներով մարզաձև է, որտեղ հատուկ թիով փորձում են գնդակը նետել հակառակորդ թիմի դարպասը, ջրագնդակի նախատիպում տակառների մեջ նստած ջրի մեջ խաղացել են, գնդակը թիով հարվածելով, այն ասիական ծագում ունեցող խաղ է եղել, որը հետագայում բերվել է Եվրոպա, ավելի զարգացվել, նորացվել է՝ հանեցին տակառներն ու թին և սկսեցին լողալով խաղալ, այդպես մնաց անունը Water polo, հայերեն` ջրագնդակ: Շոտլանդացի Վիլիամ Վիլսոնն է ստեղծել ջրագնդակի կանոնները:

–Պարոն Համիկ, ինչպե՞ս կգնահատեիք, մարդիկ, ովքեր ծով ունեն ու ջրային մարզաձևերի մեջ առաջատար դիրքում են, իսկ մենք մեր ծովից–ծովը ունեցածի գենետիկ հիշողության գործոնով ենք, որ տվել ենք հայտնի լողորդներ, այդ ասպարեզի մեջ, Շավարշ Կարապետյան և այլք…

-Գուցե նաև դա է, հրաշալի մարզիկներ ենք ունեցել լողի մեջ, լողորդ Ջիլավյան Հռիփսիմեն, ջրացատկորդներ Դավիթ Համբարձումյանը, Սիրվարդ Էմիրզյանը, ջրագնդորդներ Աշոտ Փիլոսյանը, Անատոլի Կալեսնիկովը, որը կլաս Ա էր խաղում, միութենական հավաքականում մշտական խաղացող էր, հիսունականների մասին եմ ասում…

–Հիշարժան դեպք Ձեր մրցումներից, հաղթանակներից, ամենավառը, տպավորիչը։

-Շատ-շատ են եղել, բայց մեկը Կլայպեդայում էր, խաղի հաշիվը հավասար էր, ես մի «այլանդակ սիրուն» գոլ խփեցի կենտրոնից, ընթացիկ, ոնց որ գնդակը ստանալն ու ճամփու դնելը մեկ եղավ ու գոլ մտավ: Մարզիչս ուրախությունից մինչև առաստաղ թռավ, որոշիչ գնդակն էր, որի արդյունքում խաղը հաղթեցինք…

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր