211652_close_icon
views-count1871 դիտում article-date 21:01 30-10-2015

Մեկնարկեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը. ֆոտոշարք

Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցում է 6 թիմ՝ «Նեպտուն», «Դելֆին», «Տիտան», «ORWP-Երևան», «Արմադա», «Արմադա-2»: «Մեր նպատակը փոքր երեխաներին ջրագնդակին ավելի մոտեցնելն է: Ցավոք, ջրագնդակը Հայաստանում ճանաչված մարզաձև չէ: Մեր երկրի բնակչության 80 տոկոսը չգիտի լողալ: Եթե մարզվում են ջրագնդակով, ապա առաջինը լողալ են սովորում: Ջրագնդակ մարզաձևում երեխաների ֆիզիկական զարգացումը շատ ավելի բարձր է: Իսկ թե ինչու չի զարգանում ջրագնդակը Հայաստանում, դա նրանից է, որ մենք չունենք բազա: Նույնիսկ ջրի համար գումար ենք վճարում»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը: Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը կավարտի նոյեմբերի 1-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր