211652_close_icon
views-count1286 դիտում article-date 11:39 22-12-2022

Զելենսկին Բայդենին է փոխանցել մարտական խաչ շքանշանը հերոս ուկրաինացի զինվորականի անունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանողականության մեծացման հնարավորությունները: Առաջնորդները նաև անցկացրել են համատեղ ասուլիս։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ուրախ եմ, որ կարողացաք իրականացնել այս այցը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիին:

Նախագահ Զելենսկին Վաշինգտոն է ժամանել դեկտեմբերի 21-ին: Սա Ուկրաինայի առաջնորդի առաջին օտարերկրյա այցելությունն է Ռոիսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամաբ սանձազերծած պատերազմից ի վեր:

Վաշինգտոն ժամանելուն պես Զելենսկին ասել է, որ իր այցի նպատակն է երախտագիտություն հայտնել Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինային աջակցությւոն ցուցաբերելու համար, ինչպես նաև բանակցություններ վարել՝ երկրի պաշտպանողական կարողությունը ուժեղացնելու համար։

Երկու նախագահների հանդիպումը Սպիտակ տանը սկսվել է ժամը 14:00-ին, որին հաջորդեց համատեղ մալո ասուլիսը: Հանդիպման մեկնարկին նախագահ Բայդենը կրկին վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու Կիևին Ռուսասատնի ագրեսիայի դեմ պայքարում:

Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ասել է, որ ցանկանում էր ավելի շուտ այցելել ԱՄՆ և երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին իր և բոլոր ուկրաինացիների անունից։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին, ԱՄՆ-ի Կոնգրեսին և բոլոր ամերիկացիներին աջակցության համար։ Զելենսկին նաև Բայդենին է փոխանցել ուկրաինական մարտական խաչ շքանշանը ՌԴ-ի ագրեսիայի դեմ պատերազմի մասնակից հերոս ուկրաինացի զինվորականի անունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր