14971 դիտում
18:21 30-04-2016
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շարքային Հարություն Բադալյանին է հանձնել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով զինծառայողին և նրա ծնողներին հայրենիքին նվիրված զավակ դատիարակելու համար` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ողջ ժողովուրդն է հպարտանում մերօրյա հերոսների սխրանքով, և շարքային Հարություն Բադալյանի ու նրա նման տղաների օրինակը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայկական զինուժ իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր մակարդակի և մարտական ոգու շնորհիվ պատրաստ է յուրաքանչյուր վայրկյան ճնշել հակառակորդի ցանկացած գործողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
11:39 22-12-2022
Զելենսկին Բայդենին է փոխանցել մարտական խաչ շքանշանը հերոս ուկրաինացի զինվորականի անունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4945 դիտում
16:06 21-07-2020
Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով. Արցախի նախագահ
Այս բաժնից
1747 դիտում
11:58 19-01-2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
1021 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ