211652_close_icon
views-count91761 դիտում article-date 21:44 22-12-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, իսկ Թալինի Ճանշինը դարձել է «կորած աղվես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածոմ բախվել են Iveco, Mercedes, Ford Monto և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախատաբար, տուժածներ չկան։ Իսկ Iveco-ն մասամբ կողաշրջվել և բախվել է հողաթմբին։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Նարեկ Ինջիղուլյանն ու Գևորգ Սիմոնյանը։ 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ Թալինի Ճանշինը կամ «ջայլամի քաղաքանություն է վարում», կամ «ուղտի ականջում քնած է», կամ էլ արհամարհած ունի կառավարության հորդորները, որ պետք է օպերատիվորեն ճանապարհները մաքրվեն մերկասառույցից և ժամանակին իրականացնեն ճանապարհի մաքրման, այդ թվում՝ աղ ու ավազով, աշխատանքներ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր