1145 դիտում
09:49 21-12-2022
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը: Ֆրանսիայի ներկայացուցիչն այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
«Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել: Նախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումները անընդունելի են: Լաչինի միջանցքի արգելափակման ուղիղ հետևանքն է ԼՂ բնակչության մեկուսացումը, մարդասիրական հետևանքներն օրեցօր վատթարանում են»,-ասաց ներկայացուցիչը:
Նա ընդգծեց՝ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերսկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ լիովին ապահովելով ազգաբնակչության իրավունքները: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները: Ֆրանսիան նաև ընդգծում է, որ Ադրբեջանի Հանրապետության հանձնառության համաձայն՝ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղություններով: Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես հասանելիություն ապահովել մադասիրական կազմակերպություններին, ՄԱԿ-ի գործակալություններին՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու համար: Ֆրանսիան արձանագրում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջին անցումները կազմակերպվել են:
«Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում հաջողության հասնելու և առաջընթացի համար: Այն պետք է լինի միայն երկխոսությամբ, և ոչ՝ ուժի գործադրմամբ: Եվ պետք է լուծվեն բոլոր առկա խնդիրները, երաշխավորվեն իրավունքները և երաշխիքները ԼՂ բնակչության համար»,- հավելեց ներկայացուցիչը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ԵՄ-ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի սատարել երկխոսության ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաների ուղղությամբ առաջընթացին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի ուղղությամբ, սահմանագծման, սահմանազատման ուղղությամբ և հաղորդակցության ուղիները բացելու և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց, որ այս տարի Պրահայում անցկացված հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը, Ֆրանսիայի նախագահը, ԵԽ նախագահը, թույլ է տալիս լուրջ առաջընթացի հասնել: Ֆրանսիան պատրաստ է բոլոր կողմերի հետ աշխատել՝ օգնելու հասնել այս նպատակներին բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ միասին:
Ֆրանսիայի ներկայացուցիչը հավելել է, որ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը մինչև առավոտ բաց է քննարկումների համար։

Նմանատիպ նյութեր
850 դիտում
13:07 21-01-2023
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը
Այս բաժնից
1081 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2883 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1027 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում