211652_close_icon

Իրանը միջուկային բանակցությունները վերսկսելու առաջարկ է ստացել

views-count808 դիտում article-date 13:12 02-11-2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է հաղորդագրություն, որով առաջարկվում է վերսկսել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ:

Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

Մեկ օր առաջ իրաքյան «Բաղդադ ալ-Յավմ» լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները Օմանի միջոցով Իրանին հաղորդագրություն է ուղարկել ՝ առաջարկելով վերսկսել երկխոսությունը, որը ընդհատվել էր ամռանը։

«Արտաքին գործերի նախարարությունը (Իրանի – խմբ.) ստացել է հաղորդագրություններ (իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկով – խմբ.)», – Մոհաջերանիի խոսքերն է մեջբերում SNN գործակալությունը։
 

Նմանատիպ նյութեր