211652_close_icon

Ադրբեջանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 3.4 և 3.1 մագնիտուդով

views-count934 դիտում article-date 12:17 02-11-2025
Ադրբեջանում՝ Իսմայիլիի շրջանում (Բաքվից 364 կիլոմետր հեռավորության վրա) տեղի են ունեցել երկրաշարժեր՝ 3.4 և 3.1 մագնիտուդով:

Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը՝ հղում անելով երկրի ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։

Իսմայիլիի շրջանում տեղական ժամանակով 2։50-ին արձանագրվել է երկրաշարժ, որի մագնիտուդը կազմել է 3.1։ Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։

Երկրորդ երկրաշարժը՝ 3.4 մագնիտուդով, տեղի է ունեցել մի քանի ժամ անց։ Սեյսմոլոգիական ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նույն 4 կմ խորության վրա։

 

Նմանատիպ նյութեր