211652_close_icon
views-count23078 դիտում article-date 10:58 18-12-2022

Խոշոր ավտովթար Էջմիածնում. Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ, ամուսններն ու նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում Արմավիրի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գագիկ Ե-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված ՌԴ քաղաքացի, 40-ամյա Գերոգի Կ-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գագիկ Ե-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 12-ամյա Սիլվի Ե-ն, 3-ամյա Տիգրան Ե-ն և 38-ամյա Դիաննա Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթախահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արթուր Գինոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր