Ավտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարը․ վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում օգոստոսի 19-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում «Toyota» մակնիշի ավտոմեքենայի և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի մասնակցությամբ վթարի փաստով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:50-ի սահմաններում նշված հատվածում մեկ այլ ավտովթար էր տեղի ունեցել ու մինչ պարեկները սպասում էին, որպեսզի այդ վթարով, որի հետևանքով կային վիրավորներ, դեպքի վայր ժամանեին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, «Toyota»-ի և «Scania» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցավ ավտովթար, բարեբախտաբար, առանց տուժածների։
Դեպքի վայրում վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ, իսկ այդ վթարից հետո սկսվեց մի իսկական երթևեկության քաոս, քանի որ ԱՊՊԱ-ն մեկ ժամից ավելի չկար, խցանումն էլ անցնում էր մի քանի կիլոմետրը։
ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 19-ին 1 ժամից ավելի Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ գլխավոր մայրուղում, ստեղծվել էր 2-3 կիլոմետրանոց խցանում։
Նշված ճանապարհին տեղի էին ունեցել 2 ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Առաջին պատահարի հետևանքով կային տուժածներ, իսկ երկրորդ պատահարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկային, սակայն պարեկները սպասում էին, մինչև կժամանեին ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, քանի որ վրացական համարանիշներով բեռնատարի և «Toyota»-ի բախման հետևանքով «Toyota»-ի վարորդը պահանջել էր ԱՊՊԱ գործակալին։ Իսկ մեծն ԱՊՊԱ-ն տևական ժամանակ չկար, ու դա էր պատճառը, որ խցանումը երկարել էր։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։