50861 դիտում
16:35 13-12-2019
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Nissan Teana-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ. КамАЗ-ի վարորդն ասում էր՝ հրաշքով եմ փրկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 34 QO 228 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանաարհի 25-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ մակնիշի 13 ՍՕ 521 համարանիշի ավտոմեքենայի հետնամսում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներից մեկին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, մեկին էլ տեղափոխել են քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գլաստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդը ասում էր. «Ավտոմեքենան կանգնացրել եմ ճանապարհի թույլատրելի հատվածում, մեկ էլ տեսնեմ՝ Nissan-ը մեծ արագությամբ գալիսա ինձ վրա, ձեռքով արեցի, որ կանգնի, բայց ապարդյուն: Մի կերպ փախա ու մխրճվեց КамАЗ-ի մեջ: Լավ էր, թե՛ քաղաքացիները, թե՛ բժիշկները շուտ հասան ու տեղում օգնություն ցուցաբերեցին մինչև հիվանդանոց տեղափոխելը»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+