211652_close_icon
views-count1226 դիտում article-date 12:43 15-12-2022

Անհեթեթ և տգետ են պնդումները, թե ՀՀ-ն բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի. Փաշինյանը՝ միջանցք տալու մասին

Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ եւ տգետ են պնդումները, թե Հայաստանը  բանավոր նման  նման խոստում է տվել որեւէ մեկի:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների  իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է:

Եռկողմ հայտարարությունը այս գործընթացում Հայաստանի սուվերենության որեւէ սահմանափակում չի նախատեսում, հետեւաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր  ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,- հայտարարեց նա:

Նմանատիպ նյութեր