3655 դիտում
11:37 21-10-2022
Միջանցք չունենք Ադրբեջանին տալու, բայց ճանապարհներ՝ ունենք․ դրանց հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին․ Գագիկ Մելքոնյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի շուրջ վերաբացված քննարկումներին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն այս կարծիքը հայտնեց.
- Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրում կա ընդամենը 9-րդ կետ, որտեղ որ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին: Բայց, արի ու տես, ադրբեջանցիների սրտերը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց ծոծորակները կտեսնեն ադրբեջանցիք, միջանցք կյանքում չեն ստանա, միջանցք չունենք իրենց տալու, բայց ա՛յ, ճանապարհներ՝ ունենք:
Ավելին ասեմ, այդ ճանապարհներն էլ, որ տալու ենք, մենք ենք հսկելու, ինչքան ուզում են թող գան անցնեն, գնան-գան, բայց ճանապարհների հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին (ի դեպ, եթե պարոն Մելքոնյանը ազերիների ճանապարհ տալը կապում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ, ապա երեւի լավ չի կարդացել, որ այնտեղ բառացիորեն ասվում է. «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»: Այսպիսով, իշխանական պատգամավորն իր վերջին մտքով ուզում է ասել, որ հրաժարվո՞ւմ են այդ կետը, դրանով էլ՝ ողջ փաստաթուղթը կատարելուց- հեղ): Մենք անկախ, ինքնիշխան երկիր ենք ու մենք ենք մեր անվտանգությունը հսկելու ապաշրջափկված ճանապարհների վրա: Թող ոչ մի գերտերություն հանկարծ չմտածի, թե մենք էնքան ենք թուլացել, որ հեսա սկուտեղի վրա մատուցելու ենք միջանցքը, չի լինելու նման բան: Հետո մի բան ասեմ, էս պահին ՀՀ-ում երեք մաքսային կետ կա դրված, բայց Ադրբեջանը էդ մաքսային կետերով ոչ մի շարժում չարեց: Հիմա մի հատ էլ մաքսային կետ կդնենք Զանգեզուրում, ոչ մի խնդիր, թող բարի լինեն, էդ մաքսային կետով գան-գնան, մենք ճանապարհ ենք տալիս, ոչ թե միջանցք:
- Կասե՞ք՝ ճանապարհի ու միջանցքի տարբերությունը, Ձեր գնահատմամբ, որն է:
- Միջանցքի դիպուկ օրինակը հենց Լաչինի միջանցքն է, որի հսկողությունը մնացել էր Ռուսաստանի վրա, ռուսական զորքերն են հսկել, ճիշտ է, միջանցքի փոփոխություն եղավ անօրինական ձեւով: Իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, հա, էլի ենք ասում, լինելու է ճանապարհ, որտեղ հսկողությունը պետք է իրականաց- նեն ՀՀ անվտանգության ծառայությունները, այսինքն՝ տեղադրվելու են բացառապես հայկական մաքսակետեր, որպեսզի մենք հսկողություն սահմանենք, թե ինչ բեռներ են գնում-գալիս, ովքեր են գնում-գալիս: Օրինակը բերեմ Վրաստանի սահմանով, երբ մենք գնում ենք Ռուսաստան, մենք մտնում ենք Վրաստանի տարածք, որով անցնում, գնում ենք Ռուսաստան: Կլինեն նաեւ որոշակի մաքսային վճարներ, այսինքն, իրենք մաքսային ստուգումներով Ադրբեջանից կմտնեն, Մեղրիով կգնան դեպի Նախիջեւան: Էդտեղ ոչ մի խնդիր չկա, բայց, կրկնում եմ, ՀՀ ինքնիշխան տարածքում իրենք պիտի մեր մաքսային անցակետերով անցնեն, ուրիշ ոչ մի ձեւ չի կարա լինի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1077 դիտում
11:03 13-07-2022
«Մինչև պատերազմը սխալ պլան է մշակվել. իհարկե, մենք պետք է պարտություն կրեինք». Գագիկ Մելքոնյան․ «Իրավունք»
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»