68427 դիտում
18:31 14-12-2022
Երևանում հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ գործող Paradise Hotel-ի սեփականատերը որոնվում է 1 հոգու սպանելու, 1 հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու համար, հոթելում տեղադրված DVR-ը կրակոցներից հետո տարել են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Գ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում է դեկտեմբերի 9-ին Երևանում՝ Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ի դիմաց, հրազենի գործադրմամբ Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Ս-ին սպանելու և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Ա-ին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Գ-ն հանցագործության վայրում գործող «Hotel Paradise»-ի սեփականատերն է, ու նա կամ նրա դրդմամբ հանցագործությունը կատարվելուց հետո նրա օբյեկտում տեղադրված տեսախցիկները ֆիքսող հիշողության գրիչը (DVR) տարել են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 9-ին հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, նույն վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում պարզվել է,ր որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Ս-ն է, ով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացածն է եղել, իսկ վիրավորը, ով նույնպես գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Ա-ն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ից։
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, օպերատիվ գծով տեղակալը, քրեական բաժնի պետը, Շենգավիթի քննչական բաժնի խումբը։
Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն էին կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը։
«Էրեբունի» ԲԿ-ում էլ ուժեղացված ծառայություն էին կատարել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գոռ Սմբատյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80.100 համարանիշիներով Porsche Cayenne, BMW X6, «յաշիկ» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր, այդ թվում՝ BMW X6-ի վրա։
Տեղում աշխատել էին նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Տեղում աշխատել էին և դեպքի վայրի զննություն էին կատարել Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վ. Վարդանյանի, բաժնի պետի տեղակալներ Ռ. Գրիգորյանի, Ա. Մովսիսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով քննչական բաժնի պետ Վ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որում ներգրավված էին քննիչներ Գ .Պապիկյանը, Ն. Մուրադյանը, Ս. Մելքոնյանը, Գ. Մանուկյանը, Գ. Ավագյանը, Ս. Աղախանյանը, Գ. Խաչատրյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 359+
359+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)