211652_close_icon
views-count33942 դիտում article-date 23:14 19-11-2022

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 19-ամյա վարորդը Mercedes-ով, ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Վարոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 բրիգադան՝ բժիշկ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ, արձանագրել է հետիոտնի մահը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում դեպքի վայրը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում  նույն վաշտի պարեկ Վլադիմիր Վանցյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Հովհաննիսյանը։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
 
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի  3-րդ վաշտի պարեկներ Արզուման Սոֆանյանն ու Անդրանիկ Երանոսյանը տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+

Նմանատիպ նյութեր