211652_close_icon
views-count806 դիտում article-date 10:07 07-12-2022

Պիտի ամեն կերպ ապահովենք Պուտինի պարտությունը․ Սամանթա դե Բենդեր․ «Ամերիկայի ձայն»

Արեւմուտքը պիտի հրաժարվի միայն պաշտպանվելու համար Ուկրաիանային զենքեր մատակարարելուց ու պիտի կենտրոնանա Ռուսաստանին հաղթելու համար զենքեր տրամադրելու հարցի վրա: Այս մասին է ասում Եվրոպական բարեփոխումներ կենտրոնի վերլուծաբաններից Յան Բոնդին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումներով եւ Եվրոպային գազի մատակարարման կրճատումներով Պուտինը փորձում է Ուկրաինայի նկատմամբ տանել հաղթանակ՝ վերջինիս դաշնակիցների բարոյալքման միջոցով: Այս մասին են ասում մեծաթիվ վերլուծաբաններ, որոնց խոսքերով, առաջիկա ամիսները կփորձարկեն Արևմուտքի հաստատակամությունը: Ինչպես «Չեթըմ հաուս»-ից վերլուծաբան Սամանթա դե Բենդերն է ասում, «Կամ մենք պիտի թույլ տանք, որ միջուկային կռվարարը հասնի իր նպատակին եւ էլի մի քանի տասնամյակ ապրենք անապահովության պայմաններում, կամ պիտի ամեն կերպ ապահովենք Պուտինի պարտությունը»:

Պուտինը չի տեսնում, կամ ավելի ճիշտ՝ նրան չի հուզում այս պատերազմի ընթացքում զոհվող անձանց աճող թիվը: «Նույնիսկ ամենահամեստ վերլուծությունների համաձայն, Ուկրաինայում զոհված տղրամարդկանց թիվն անցնում է 50 հազարը: Սա հինգ անգամ ավելի է, քան այն երիտասարդների թիվը, որոնք ԽՍՀՄ-ը կորցրեց Աֆղանստանում 10 տարվա ընթացքում»,- ասում է Բենդերը եւ ավելացնում, որ չի պատկերացնում, թե Ռուսաստանի հասարակությունը որքան ժամանակ կարող է դա հանդուրժել:

Իսկ ի՞նչ է ասում Արևմուտքը: Այն որքա՞ն ժամանակ է պատրաստ կանգնել Ուկրանիայի կողքին: Այս հարցին Վաշինգտոնը տալիս է հակիրճ, սակայն ամփոփիչ պատասխան. «Մենք պատրաստվում ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Կիեւի նկատմամբ Արեւմուտքի անսասան աջակցությունը, Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը կարող են հրահրել զինված ու դեռեւս չսկսված այն հակամարտություններն ու հնարավոր պատերազմները, որոնք սպասում են պայթելու պահին:

Նմանատիպ նյութեր