211652_close_icon
views-count1810 դիտում article-date 11:49 23-07-2019

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել՝ Բենդեր Աբասից 160 կմ հարավ-արևելք

Երեքշաբթի գիշեր 5,4 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում։ Այս մասին տեղեկացրել է Հոնկոնգի դիտարանի սեյսմաբանական ցանցը, որը ստորգետնյա ցնցումները գրանցել է ժամը 00.59-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Պարսից ծոցի ափին, Բենդեր Աբաս (Խորմոզգան նահանգի վարչական կենտրոն) նավահանգստից 160 կմ հարավ-արևելք։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նմանատիպ նյութեր