2250 դիտում
09:37 13-07-2019
Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին․ Ջուդի Չու․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանջանքերը, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն, ում կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանացել.
«Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը»:
Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին և հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, և զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը:
«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին և ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաև պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որևէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:
Միացյալ Նահանգների առավել ակտիվ ներգրավումը տարածաշրջանում խաղաղության պահպանման մեջ կարևոր է համարում նաև կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ում օրենսդրական նախաձեռնությունը, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնել, նույնպես հավանության է արժանացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:
«Այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի համար այլև անձամբ ինձ համար: Չնայած, որ պատերազմն ավարտվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, մինչ օրս այնտեղ մնացել են հազարավոր ականներ: Իմ համոզմունքն է, որ ոչ մի ընտանիք, ոչ մի երեխա չպետք է վտանգի ենթարկվի ականների պատճառով»:
Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներից բացի կոնգրեսական Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է նաև ԱՄՆ-ի պետբյուջեից 2020 թվականին ֆինանսավորում հատկացնել ղարաբաղյան հիվանդանոցներին և վերականգնողական կենտրոններին:
Նշենք, որ Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, պաշտոնապես հայտարարում է, որ աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ սահմանների անձեռնմխելիության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4998378.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
9082 դիտում
23:07 16-07-2020
Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է ավարտվի. Ջուդի Չու
755 դիտում
09:13 30-12-2022
Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ. կոնգրեսական Ջուդի Չու
977 դիտում
10:07 07-12-2022
Պիտի ամեն կերպ ապահովենք Պուտինի պարտությունը․ Սամանթա դե Բենդեր․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»