211652_close_icon
views-count19193 դիտում article-date 18:37 06-12-2022

Ավտովթար՝ Երևանում. «Վեգա» խանութ-սրահի մոտ Nissan Tiida-ն բախվել է էլեկտրական վահանակին ու ծառին, պարեկները որոնում են վթարային իրավիճակ ստեղծած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրավահանակին, ապա՝ ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չան։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գեղամ Բաբայանն ու Սամվել Հակոբյանը։

Պարեկային ծառայությունում ստացվել է տեղեկություն, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից Nissan Tiida-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո այդ ավտոմեքենան վթարի վայրից հեռացել է։

Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ՝ պարզելու վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի մակնիշն ու նրա վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր