211652_close_icon
views-count25289 դիտում article-date 12:26 15-05-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում. պարեկները որոնում են վթարային իրավիճակ ստեղծած «Jeep»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «Mazda», և «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր Պողոսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկն Գրիգոր Ծերեթյանն ու կրտսեր պարեկ Ազատ Ավագանը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը՝ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին արհեստական խցանում:

Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:  

Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ վթարի պատճառը եղել է «Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկությունը, և եթե պարզվի, որ այն հավաստի է, ձեռնարկվելու են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ «Jeep» մակնիշի ավտոմեքենան և նրա վարորդին հայտաբերելու  ուղղությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր