211652_close_icon
views-count1125 դիտում article-date 22:35 05-12-2022

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության  գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է կայքում:

Նմանատիպ նյութեր